Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կնվազի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր Լույս չի լինի. հասցեներ Ինչ իրավիճակ է Լարսում Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում 

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը նոր փուլ է մտնում. չինական յուանը գտնվում է ամենացածր մակարդակի վրա

Աշխարհ

Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային պատերազմի ֆոնին չինական յուանը վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.7%-ով՝ հասնելով վերջին տասնամյակի նվազագույնին։

«Չինական յուանը գտնվում է պատմական մինիմումի վրա, ինչը կոչվում է  «արժութային մանիպուլյացիա... Սա համարվում է գլխավոր խախտում, ինչը ժամանակի ընթացքում մեծապես կթուլացնի Չինաստանը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման անկումը ՉԺՀ կենտրոնական բանկը պարզաբանել է ԱՄՆ կողմից վարվող պաշտպանողական քաղաքականությամբ և չինական ապրանքների վրա սակագներ սահմանելու հանգամանքով։ Նման իրավիճակը պատճառ է դարձել ֆոնդայի շուկաների անկման ոչ միայն Չինաստանում, ԱՄՆ-ում, այլ նաև Ասիայի մի շարք երկրներում։

ԱՄՆ օրենքը սահմանում է հիմնական առևտրային գործընկերների քայլերը մանիպուլյացիա համարելու 3 չափանիշ. գլոբալ ընթացիկ հաշվի ավելցուկ, առևտրի նշանակալի ավելցուկը ԱՄՆ-ի հետ և կայուն միակողմանի ինտերվենցիաների իրականացումը արտարժութային շուկաներում։ ՉԺՀ Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ Չինաստանը ֆինանսական մանիպուլյատոր ճանաչելու մասին, ցնցումների կհանգեցնի ֆինանսական շուկայում և արգելք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Չինաստանի դրամավարկային քաղաքականության պատասխանատուները թույլ չեն տա ԱՄՆ դոլարի նկատմամբ յուանի չափից դուրս արժեզրկումն՝ օգտագործելով արժութային ինտերվենցիաներ և դրամավարկային քաղաքականության մեխանիզմներ։ Մի կողմից կարելի է ենթադրել, որ  չինական փոխարժեքի հետագա աճը հավանաբար կլինի զսպված՝ հաշվի առնելով դրա բացասական հետևանքները՝ ներդրողների վստահության անկում, կապիտալի արտահոսք, որոնք էլ կարող են մեծացնել ճնշումը փոխարժեքի վրա։ Մյուս կողմից՝ յուանի արժեզրկումը հնարավորության կտա Չինաստանին փոխհատուցել կամ չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված սակագների բացասական ազդեցությունը։ Արժեզրկված յուանը չինական ապրանքներն ավելի մատչելի է դարձնում ամերիկյան գնորդների համար։ Կարելի է եզրակացնել որ ԱՄՆ քայլերը Չինաստանն անպատասխան չի թողնում։

Անցած շաբաթ Շանհայում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնության շուրջ քննարկումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019թ.-ի սեպտեմբերից 10% դրույքաչափ կսահմանվի Չինաստանից ներմուծվող լրացուցիչ 300 մլրդ դոլար ապրանքի վրա, որը չի ներառում 25% դրույքաչափը, որ ԱՄՆ-ն սահմանել էր դեռևս անցյալ տարվա հուլիսին՝ 250 մլրդ ներմուծման վրա։ ԱՄՆ նախագահը այս իրավիճակը պարզաբանել է նրանով, որ Չինաստանն ԱՄՆ-ից չի ներմուծել նախապես պայմանավորված ծավալներով գյուղատնտեսական ապրանքներ։ Այնուհետև Չինաստանը խնդրել է հայրենական ձեռնարկություններին դադարեցնել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնումը` ի պատասխան ներմուծման սակագների բարձրացման։

Նշենք, որ ԱՄՆ արտաքին առևտրային տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի հիմնական գործընկերոջ կարգավիճակում է Չինաստանը, քանի որ վերջինս առաջին գործընկերն է ներմուծման տեսանկյունից և 3-րդը՝ արտահանման։ 2019թ.-ի հունիսին ԱՄՆ-ը Չինաստանից իրականացրել է 219 մլրդ դոլար ներմուծում այն ժամանակ, երբ Չինաստանը ԱՄՆ-ից իրականացրել է 52 մլրդ դոլար ներմուծում։

Գյուղատնտեսական ապրանքները, մասնավորապես՝ սոյան, գտնվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի կենտրոնում՝ չնայած ԱՄՆ այն պնդումներին, որ Չինաստանը պետք է զգալի գնումներ կատարի ցանկացած առևտրային  գործարքի պայմաններում։ Նախքան առևտրային պատերազմը սկսելը` Չինաստանը ամերիկյան սոյայի խոշոր ներմուծողն էր. տարեկան ներմուծումը հասնում էր շուրջ 30 մլն տոննայի։ Մինչդեռ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ԱՄՆ-ից Չինաստան արտահանված սոյայի ծավալները կրճատվել են մոտ 3 անգամ։ Չինաստանի առևտրի նախարարությունը անցյալ շաբաթ հայտարարել էր նաև, որ որպես փոխարինող՝ կձգտեն ավելացնել ներմուծումը Ռուսաստանից։

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի և յուանի արժեզրկման արդյունքում, Bloomberg.com-ի փոխանցմամբ, աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ  երկուշաբթի օրը կորցրել են համատեղ զուտ արդյունքի 2.1%-ը՝ ԱՄՆ բաժնետոմսերի այս տարվա ամենամեծ անկման հետևանքով։ Անկում են ապրել նաև ամերիկյան ինդեքսները։

Չինական յուանի անկումն իր ազդեցությունն է ունենալու նաև զարգացող շուկաների, մասնավորապես ՀՀ տնտեսության վրա՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Չինաստանը Հայաստանի խոշոր գործընկերներից է: Մասնավորապես՝ ներմուծման կառուցվածքում Չինաստանը երկրորդ խոշոր գործընկերն է Ռուսաստանից հետո։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Չինաստանից ներմուծման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով՝ կազմելով 336 մլն ԱՄՆ դոլար։ Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է գրեթե 1.8 անգամ։ Չինական յուանի արժեզրկումը որոշակիորեն իր ազդեցությունը կունենա նաև կառավարության պարտքի վրա. թեպետ հունիսի վերջի դրությամբ Կառավարության պարտքի ընդամենը 0.4%-ն է չինական յուանով, վերջինս ներառված է ԱՄՀ պահուստային հիմնական արժութային զամբյուղի՝ SDR-ի մեջ, որը նշանակալի կշիռ ունի ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում։ Բացի այդ վերջին շրջանում նաև ակտիվացել են քննարկումները ՀՀ դրամի արժևորման մասին, ինչը պաշտոնական մեկնաբանությունների համաձայն՝ հիմնականում պայմանավորված է տուրիստական հոսքերով։

Հաշվի առնելով յուանի արժեզրկումը, ինչը մատչելի է դարձնում չինական ապրանքներն իր առևտրային գործընկերների ապրանքների նկատմամբ, կարող ենք ենթադրել, որ նման իրավիճակը ՀՀ արտաքին առևտրի վրա կունենա որոշակիորեն բացասական ազդեցություն՝ մեծացնելով Չինաստանից ներմուծման ծավալը և բացասաբար ազդելով արտահանման ծավալների վրա։ Ի լրումն նշենք, որ 2018-ին Չինաստանի կշիռն արտահանման կառուցվածքում կազմել է 4.5%: Սակայն միանշանակ չենք կարող պնդել, որ միանգամից այն իր ազդեցությունը կունենա առևտրային ծավալների վրա՝ հաշվի առնելով առևտրային գործարքների պայմանները և չինական յուանի արժեզրկման միտումների ժամանակահատվածը։ Իսկ թե որքան ժամանակ չինական յուանը կպահպանի արժեզրկման միտումները՝ կախված է նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունների ընթացքից և Չինաստանի հետագա քայլերից։ Նաև չպետք է մոռանալ, որ ազգային արժույթի արժեզրկումը դրական էֆեկտ է ապահովում կարճաժամկետ հատվածում՝ բարելավելով առևտրային հաշվեկշռի վիճակը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում
Ամենադիտված