Ղրղզստանի նախկին նախագահի տանը հրդեհ է բռնկվել. բախումների արդյունքում կա 1 զոհ և 43 վիրավոր (տեսանյութ)
Աշխարհ«РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ հրդեհ է բռնկվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի՝ Քոշ-Տայ գյուղում գտնվող առանձնատանը:
Նշվում է, որ ուժայինների և նախկին նախագահի համախոհների միջև բախումը շարունակվում է: Զոհվել է մեկ հատուկջոկատային, 43 մարդ վիրավորվել է՝ այդ թվում լրագրողներ:
Ընդգծվում է նաև, որ լսվում են հրաձգային զինատեսակներից կրակոցներ:
Հաղորդվում է, որ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մտադիր է հինգշաբթի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ