Կանադայում արջը հոշոտել է ֆրանսիացի կոմպոզիտորին
Աշխարհ
Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժուլիեն Գոտիեն զոհվել է Կանադայում արջի հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է France Musique-ը: 44-ամյա Գոտիեն ուղեկցուհու հետ ճամփորդում էր «Canoë-camping dans le grand nord canadien, sons, photos... et violoncelle!» («Կանոեով ճանապարհորդություն կանադական մեծ հյուսիսով, հնչյուններ, ֆոտո… եւ թավջութակ») մշակութային նախագծի շրջանակներում:
Օգոստոսի լույս 15-ի գիշերն արջը հարձակվել է կոմպոզիտորի վրա, երբ նա քնած էր վրանում: Կենդանին ճանկել է Գոտիեի պարանոցից եւ քարշ տվել անտառ: Երաժշտի մարմինը հայտնաբերվել է հաջորդ օրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ