Բրազիլիայի դեսպաններին արձակուրդից հետ են կանչել Ամազոնիայի հրդեհների պատճառով
Աշխարհ
Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 26-ին Եվրոպայում և G7-ի մյուս երկրներում դեսպաններին հետ Է կանչել արձակուրդից, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը Ամազոնիայի տարածաշրջանում անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում տիրող երկյուղներին: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Արտգործնախարարությունը նաև մի քանի դեսպանների արգելել Է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արձակուրդ գնալ երկրի հասցեին համաշխարհային քննադատության ֆոնին: Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունել Է Բրազիլիայի ԱԳ նախարարության ղեկավար Էռնեստ Արաուժուն՝ պետության ղեկավար Ժայիր Բոլսոնարուի հետ կայացած արտակարգ հանդիպումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն