Ռոուհանիի և Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել միջուկային գործարքին. Զարիֆ
Աշխարհ
Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի և Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այդ մասին օգոստոսի 27-ին հայտարարել Է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Բիարից ուղևորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի և Թրամփի միջև հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձևաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) և չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Նա հավելել Է, որ «մինչև դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում Է միայն իրենց գործը»: «Մեր դիրքորոշումը հստակ Է՝ ԱՄՆ-ը և Թրամփը վիժեցրել են պայմանագիրը, որը երկրների միջեւ երկարատև բանակցությունների արդյունքն Էր, ուստի այժմ անհրաժեշտ Է կատարել անցյալ պայմանավորվածությունները: Այդ ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,-ընդգծել Է Զարիֆը:
Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում Ռոուհանիի և Թրամփի հանդիպման անցկացումը: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ այդ քայլը «կօգնի կանգնեցնել իրադրության Էսկալացումը և նպատակներ իրագործել»: Ի պատասխան՝ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Ռոուհանիի հետ պատրաստ Է հանդիպել համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ