Մալազիայի նախկին վարչապետի դստերը մեղադրել են 2,4 մլն դոլարի հարկ չվճարելու համար
Աշխարհ
Մալազիայի հարկային մարմինները մեղադրել են նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի դստերը մոտ 2,4 մլն դոլար հարկեր չվճարելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Straits Times-ին։
Հուլիսի վերջին Ներքին եկամուտների վարչությունը դատական հայց է ներկայացրել 31-ամյա Նուրիանա Նաջիբի դեմ, որը մեղադրվում է եկամուտները թաքցնելու եւ 2011-2017 թվականներին հարկերը չվճարելու համար։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ առաջին դատական լսումներն այս գործով նախատեսված են սեպտեմբերի 12-ին։
Ներկայում Նուրիանա Նաջիբն ամուսնու՝ Դանիյար Նազարբաեւի հետ, որը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկն է, ապրում է Մալայզիայում։ Նախկին վարչապետի ընտանիքի անդամներին արգելված է դուրս գալ երկրի սահմաններից անցած տարվա մայիսին կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ