Մերկելը Պուտինի հետ քննարկել է «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովի նախապատրաստումը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և նրանք քննարկել են «նորմանդական քառյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը, որը պետք է տեղից շարժի «Մինսկի համաձայնությունների» կատարման հետ կապված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Մերկելի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է արագացնել բանակցություններն Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պարտավորագրերի շուրջը: Նրանք նաև քննարկել են վերջին ռազմական Էսկալացիան Սիրիայում, Լիբիայի իրադրությունը և հավանություն են տվել ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդների գործողություններին այդ երկրներում:
Օգոստոսի 28-ին Մերկելն առաջիկա գագաթնաժողովը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրանք պայմանավորել են սեպտեմբերի 2-ին նշանակել քառյակի նախագահների և կառավարությունների դիվանագիտական խորհրդականների նախապատրաստական հանդիպում: Գագաթնաժողովի օրը դեռևս որոշված չէ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ