Ուկրաինայի Գերագույն ռադան ընտրել է երկրի վարչապետին
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները երկրի վարչապետ են նշանակել Ալեքսեյ Գոնչարուկին:
Նրա թեկնածության օգտին քվեարկել են պատգամավորներից 290-ը, ընտրվելու համար 226 ձայն էր հարկավոր:
Գոնչարուկի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նոր վարչապետը նախկինում զբաղեցնում էր նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Իր ելույթում նորանշանակ պաշտոնյան խոսել է երկրի տնտեսական խնդիրների, մասնավորապես՝ առաջիկա տարիներին երկրի պարտքերը մարելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ընդգծել է, որ նոր կառավարության գլխավոր առաջադրանքներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարը կլինի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ