Հրաձգություն Ալաբամայի դպրոցական մարզադաշտում. կա 2 զոհ (տեսանյութ)
Աշխարհ
ԱՄՆ Ալաբամա նահանգի Լեդդ-Փիբլզ մարզադաշտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա առնվազն 2 զոհ և 10 վիրավոր: Այս մասին հայտնում է NBC 15 News-ը:
Հրաձգությունը տեղի է ունեցել Լեֆլոր և Ուիլյամսոն ավագ դպրոցների միջև ֆուտբոլի խաղի ավարտից անմիջապես հետո:
Հեռուստաալիքը հայտնում է, որ տեղի ունեցածի փաստով 2 մարդ է ձերբակալվել, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք նրանք կասկածյալներ են:
Զոհերի տարիքը տատանվում է 15-ից մինչև 18-ի սահմաններում, տուժածներից մեկի մոտ նոպա է սկսվել:
BREAKING: 10 people shot and 2 detained at Ladd-Peebles Stadium. Here’s what the scene looks like right now. @mynbc15 pic.twitter.com/arBZgxqUkU
— Jaysha Patel (@Jaysha_WPMI) 31 августа 2019 г.


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)