Բահամներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է յոթի
Աշխարհ
Բահամներում յոթ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը՝ լրագրողների առջև ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության կենտրոնակայանում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա զոհերի վերջնական թիվը չէ:
Մինիսը նաև նշել է, որ առնվազն 25 մարդ վերքեր է ստացել: Նա ընդգծել է, որ «Դորիանը» լուրջ վնաս է հասցրել երկու խոշոր կղզիների՝ Աբակոյին և Մեծ Բահամին:
Վարչապետը հավելել է, որ Աբակո կղզու Մարշ-Հարբոր քաղաքը փաստորեն ամայացվել է փոթորկի կողմից: Տարերքից տուժել է տների ավելի քան 60 տոկոսը:
Նա ընդգծել է, որ «Դորիանը» «ամենամեծ ազգային ճգնաժամն է մեր երկրի պատմության մեջ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ