Աթամբաևը դատարանում հրաժարվում է պատասխանել հարցերին՝ ի նշան բողոքի
Աշխարհ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դատարանում հրաժարվում է հարցերին պատասխանել՝ ի նշան բողոքի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին սեպտեմբերի 4-ին հայտարարել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Նա չի պատասխանում քննիչի և դատավորների հարցերին, լռություն է պահպանում: Դա նրա բողոքն է այն անօրինականության դեմ, որը կատարվում է»,- հայտարարել է Սլեսարյովը:
Սեպտեմբերի 4-ին Բիշքեկի քաղաքային դատարանը Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում տեղի ունեցած արտագնա նիստում օրինական է ճանաչել Աթամբաևին բերման ենթարկելն ու ձերբակալելը՝ ուժի մեջ թողնելով ստորին ատյանի՝ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանի որոշումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ