Պիթոնը ողջ-ողջ կուլ է տվել 40-կիլոգրամանոց այծին (տեսանյութ)
Տեսանյութեր
Չինաստանի Ֆուցզյանի նահանգի բնակիչները 40-կիլոգրամանոց այծի լեշ են հանել չորսմետրանոց պիթոնի ստամոքսից: Ականատեսի նկարահանած տեսագրությունը հրապարակել է Daily Mirror թերթը:
Յաո ազգանունով ֆերմերը հայտարարել է, որ ընթացիկ տարվա սկզբից ինքը զրկվել Է 20 այծից: Տղամարդը փնտրել է կորած կենդանուն և ֆերմայի մոտ վիթխարի պիթոնի Է գտել:
«Դրա փորն այնպես ուռած էր,- հիշում է չինացին:- Ես անմիջապես հասկացա, որ նա է կերել իմ այծերից մեկին»: Ես օգնության կանչեցի անտառապահներին և տեղացի բնակիչների: Նրանք պիթոնի պոչը բարձրացրեցին բլրի վրա, որպեսզի օձի համար հեշտ չինի դուրս թքել այծին: Դրա համար նրան շուրջ մեկ ժամ պահանջվեց»,- հավելել է ֆերմերը:
Հետո պիթոնին տարել են Anxi Temporary Wild Animal Shelter վայրի կենդանիների ապաստարան: Ավելի ուշ օձին պլանավորում են բաց թողնել բնակության բնական միջավայր:
Villagers found a giant python swallow a 40kg goat in Quanzhou, SE China‘s Fujian Province pic.twitter.com/d9fvmiIzPA
— China News 中国新闻网 (@Echinanews) 2 сентября 2019 г.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ