ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել։ Մուրմանսկի մարզում զինված անձը, ում մոտ հայտնաբերվել էր զենք֊զինամթերք, չեզոքացվել է, գրում է Ռիա Նովոստին։ Ըստ հաղորդագրության, անցած գիշեր ԱԴԾ աշխատակիցները կարողացել են հաստատել զինված հարձակվողի գտնվելու վայրը: Նրան ձերբակալելիս նա կրակ է բացել հատուկ նշանակության ուժերի վրա և ապա վնասազերծվել: Կրակահերթի վայրում իրավապահները գտել են տան պայմաններում պատրաստված տնական ռումբ, ինչպես նաև զենք ու զինամթերք: Իրավապահներին հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը. Նա եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ, իսկ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա ծրագրել է մեկնել Մերձավոր Արևելք՝ միանալու գրոհայիններին: «Իրավապահների և քաղաքացիների շրջանում զոհեր չկան», - հայտնել է ԱԱԾ-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)