Ռուսաստանի որոշ դպրոցներում ուսումնական տարին կարող է երկարաձգվել մինչև հուլիսի 8-ը․ ՏԱՍՍ
Աշխարհ
Ռուսաստանի մի շարք դպրոցներում ուսումնական տարին կարող է երկարաձգվել մինչև միասնական պետական քննության մեկնարկը` հունիսի 8-ը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կրթության նախարար Սերգեյ Կրավցովը։ «Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա մինչև հունիսի 8-ը մի շարք դպրոցներ կարող են կազմակերպել ուսումնական գործընթացը՝ մինչև միասնական պետական քննության մեկնարկը ... Մենք, ընդհանուր առմամբ, կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը», - ասել է նա: Բացի այդ, նախարարը նշել է, որ դպրոցականներին հեռավար ուսմանն անցնելու պատճառով երկրորդ տարին նույն դասարանում թողնելու պլաններ չկան, և այդ մասին համացանցում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ