Մոսկվայում COVID-19-ով վարակվածների թվում կա 14 երեխա. Ռիա Նովոստի
Աշխարհ
Մոսկվայում COVID-19-ով վարակվածների թվում կա 14 երեխա: Այս մասին հայտարարել է Մոսկվայի կորոնավիրուսային իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբը, գրում է Ռիա Նովոստին:
Մի քանի օրվա ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 434 դեպք, որոնցից 210-ը՝ 18-ից 45 տարեկան է, 143-ը՝ 46-65 տարեկան և 67 մարդ՝ 65-ից բարձր տարիքի:
Նշվում է, որ բոլոր պացիենտները գտնվում են բժշկական հսկողության տակ:
Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 26 մարդ, այսպիսով՝ Մոսկվայում բուժվածների թիվը հասել է 194-ի: Ողջ ընթացքում մահացել է 27 մարդ:
Նշենք, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4731 դեպք, 43 մարդ մահացել է, 333-ը՝ առողջացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ