Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի համար. Variety
Աշխարհ
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Բիլ Գեյթսի ու նրա կնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամի նախագծին, որը փորձում է գտնել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը: Այս մասին հայտնում է Variety ամսագիրը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին:
Երգչուհին իր կայքում հայտարարել է, որ միանում է հիմնադրամի՝ COVID-19 վարակի բուժման դեղամիջոցը գտնելու ջանքերին:
Մադոննան նաև իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին, գիտնականներին, ինչպես նաև առաջին բուժօգնությունը ցուցաբերող մասնագետներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)