ԱՀԿ֊ն քննադատել է Թրամփի՝ կազմակերպության ֆինանսավորումը կրճատելու մասին հայտարարությունը․ Ռիա Նովոստի
Աշխարհ
«Աշխարհը ներկայումս գտնվում է COVID-19 համաճարակի դեմ պայքարի սուր փուլում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը չի կարող կրճատվել այս ժամանակահատվածում»,֊այսօր մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ Եվրոպայի տնօրեն Հանս Կլուգեն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը:
Թրամփը նախկինում քննադատել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը, նրա խոսքով, ֆինանսավորվում է հիմնականում Միացյալ Նահանգների կողմից, բայց կենտրոնացած է Չինաստանի վրա: Երեքշաբթի, ավելի ուշ, խոսելով լրագրողների հետ, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վաշինգտոնը կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
«Որպես տարածաշրջանային տնօրեն՝ մենք դեռ գտնվում ենք այս համաճարակի սուր փուլում:, և այժմ ժամանակը չէ ԱՀԿ֊ի ֆինանսավորումը կրճատելու»,֊ ասել է Հանս Կլուգեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)