Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք կորոնավիրուսը. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Աշխարհ
ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադխանոմ Հեբրեյսուսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին COVID-19-ի բռնկման քաղաքականացման մասին, հաղորդում է CNBC-ը:
«Ես ուզում եմ աշխարհին երկու բան առաջարկել։ Առաջինը՝ մենք պետք է աշխատենք ազգային մակարդակով՝ գերազանցելով կուսակցական և այլ տարաձայնություններն ու գաղափարախոսությունը։ Երբ ազգային մակարդակով կա «ճեղք» քաղաքական կուսակցությունների, կրոնական կամ այլ խմբերի միջև, վարակն է, որ նման պարագայում կարող է օգտագործել իր նպատակներն ու տարանջատել մեզ: Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք այս վիրուսը. սա խաղ է կրակի հետ. ձեր երկրի միասնությունը չափազանց անհրաժեշտ կլինի հաղթանակի համար»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է կորոնավիրուսի բռնկման հարցում ԱՀԿ արձագանքը եւ սպառնացել կրճատել ֆինանսավորումը:
«ԱՀԿ-ն ֆինանսավորվում է հիմնականում Միացյալ Նահանգների կողմից, բայց, չգիտես ինչու, կենտրոնանում է Չինաստանի վրա: Մենք դա լավ կուսումնասիրենք»,- Թվիթերի իր էջու գրել էր Թրամփը ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)