Թայլանդի թագավորը հոգնել է իր 20 հարճերի հետ ինքնամեկուսացումից և վերադարձել Բանգկոկ՝ մասնակցելու Չակրի փառատոնին. Daily Mail
Աշխարհ
Թայլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Ռամա X֊ը հոգնել է արտասահմանյան ինքնամեկուսացումից և վերադարձել տուն: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
Մարտի վերջին Մահան մեկնել էր Գերմանիա, վարձակալել Բավարիայի չորս աստղանի Grand Hotel Sonnenbichl հյուրանոցի բոլոր սենյակները և ինքնամեկուսացվել իր 20 հարճերի հետ: Սկզբնապես նա մտադիր էր այնտեղ սպասել համաճարակի ավարտին, բայց ընդամենը մի քանի օր անց նրա ծրագրերը փոխվեցին: Թագավորը որոշեց վերադառնալ Բանգկոկ և մասնակցել Չակրի փառատոնին:
Մահան ուշ երեկոյան լքել է հյուրանոցը, հասել Մյունխենի միջազգային օդանավակայան և Ցյուրիխ թռչող ինքնաթիռ նստել: Այնտեղ նա հանդիպել է իր չորրորդ կնոջ՝ 41-ամյա Սյութիդի հետ, ով սպասում էր իր ամուսնուն Շվեյցարիայում: Նրանք միասին թռել են Բանգկոկ: Թագավորին ուղեկցող119 պալատականները նույնպես ուղարկվել էին Թայլանդ՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)