Անգարսկում այրվում է քրեակատարողական գաղութի շենքը․ ՏԱՍՍ (տեսանյութ)
ՏեսանյութերԻրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքի ուղղիչ գաղութը, որտեղ ապրիլի 9-ին բանտարկյալները հարձակվել էին աշխատողի վրա և բախումներ կազմակերպել, այժմ այրվում է։
«Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հրկիզման հետևանքով: Գաղութի շենքերից մեկը բռնկվել է», - ասում է գործակալության աղբյուրը: Ըստ աղբյուրի՝ ուրբաթ երեկոյան գաղութում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց ընթացքում դատապարտյալները հրկիզել են գաղութը: Հրդեհը մարվում է:
Գործակալության զրուցակիցը հավելեց, որ երեք շենքեր կրակով ծածկված են: Նախնական տվյալներով՝ դրանցում գտնվում են փայտամշակման արհեստանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակելի տարածքներում հրդեհ չկա։ Իրավապաշտպան Պավել Գլուշչենկոն ՏԱՍՍ-ին ասել է, որ գաղութում ապստամբություն է ընթանում: Նրա խոսքով՝ այժմ արգելափակված են գաղութի բոլոր մուտքային ճանապարհները: Իրավապաշտպանը պնդում է, որ բանտարկյալների թվում կան ծանր վիրավորներ: «Իրավապաշտպանները չեն կարող գնալ այնտեղ կարանտինի պատճառով: Իրավիճակը շարունակում է մնալ լարված», - ասել է նա:
Ապրիլի 9-ին թիվ 15 քրեակատարողական գաղութում դատապարտյալները հարձակվել են աշխատողի վրա՝ պատճառելով նրան մարմնական վնաս:Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանի Քննչական կոմիտեի Քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել դատապարտյալների դեմ հանցագործության հիմքով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)