Մոսկվայում ապրիլի 13-ից ելքի վերահսկման ռեժիմ կսահմանվի․ ՏԱՍՍ
Աշխարհ
Ապրիլի 13-19-ը Մոսկվայում ներդրվում են մի շարք լրացուցիչ արգելքներ և սահմանափակումներ։ Այս մասին ուրբաթ օրը իր բլոգում ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Քաղաքապետը նաև նշել է, որ քաղաքում ներդրվում է ելքի վերահսկման ռեժիմը:
«Հաջորդ շաբաթ մենք աստիճանաբար կներմուծենք ելքի վերահսկման ռեժիմը: Առաջին փուլում մենք այն կներկայացնենք աշխատանքի գնալու համար, երկրորդ փուլում` գործուղումների», - գրել է քաղաքապետը:
Նա ավելացրել է, որ այս համակարգը հաշվետու բնույթ է կրելու, այսինքն՝ քաղաքային իշխանություններն իրենց իրավունք են վերապահելու ստուգելու տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը:
«Քաղաքում շրջելու համար թույլտվության ռեժիմը անխուսափելի է լրացուցիչ սահմանափակումներ և անհարմարություններ էլ կստեղծի: Բայց երբ խոսքը գնում է հսկայական թվով մարդկանց առողջության և կյանքի մասին, այլընտրանք չկա: Հատկապես երբ մենք տեսնում ենք, որ, ցավոք, ոչ բոլորն են ենթարկվում սահմանված սահմանափակումներին», - պարզաբանել է քաղաքապետը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)