ԱՄՆ-ն հանդես կգա ԱՀԿ-ի վերաբերյալ հայտարարությամբ․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ հանդես կգա ԱՀԿ֊ի վերաբերյալ հայտարարությամբ, ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ, Թրամփը քննադատել էր ԱՀԿ-ին կորոնավիրուսային համաճարակի հանդեպ անբավարար արձագանքի համար։ Նախագահը և նրա վարչակազմի անդամները սպառնացել էին դադարեցնել կամ վերանայել կազմակերպության ֆինանսավորումը:
«Մենք առողջապահության համաշխարհային կազմակերպության մասին հայտարարություն ենք անելու հաջորդ շաբաթ։ Ինչպես գիտեք, մենք նրանց տալիս ենք տարեկան մոտ 500 միլիոն դոլար։ Դրա մասին մենք դեռ շատ ասելիք ունենք»,- ասել է Թրամփը կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված ճեպազրույցում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)