Թուրքիան տնից դուրս գալու համար երկօրյա արգելք է սահմանել․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Թուրքական իշխանությունները կորոնավիրուսային համաճարակի հետ կապված արգելել են 31 նահանգների, այդ թվում՝ Անկարայի և Ստամբուլի բնակիչներին, շաբաթ և կիրակի օրերին տնից դուրս գալ, այս մասին ուրբաթ օրը հայտնել է երկրի ՆԳՆ-ն:
«Ապրիլի 11-ի 00.00-ից երկու օրվա ընթացքում 31 նահանգների (ներառյալ Անկարայի և Ստամբուլի) բնակիչներին արգելվում է դուրս գալ տնից: Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ տեղական իշխանությունների կողմից», - ասվում է Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման մասին: Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 1,4 միլիոն վարակի դեպք, մահացել է ավելի քան 85,5 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)