Կասկած չկա, որ Հաղթանակի շքերթը և տոնակատարությունը կկայանան․ Պեսկով
Աշխարհ
Որևէ որոշում չկա Հաղթանակի շքերթի հնարավոր տեղափոխման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել, որ նման միջոցներ կարող են ձեռնարկվել, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բացասական ուղղությամբ զարգանա: Պեսկովը հավելել է, որ քննարկվում են տարբեր տարբերակներ: «Բայց ես կարող եմ մի բան ասել ձեզ։ Ոչ ոք չպետք է կասկածի, որ Հաղթանակի օրվա շքերթ և տոնակատարությունը բոլոր դեպքերում կլինեն», - ասել է պետության ղեկավարի խոսնակը: Նա նաև շեշտել է, որ Հաղթանակի օրվա տոնակատարությունը կարևոր է երկրի համար:
«Ես չգիտեմ՝ կլինի այն մայիսի 9-ին, թե ավելի ուշ, բայց դա անպայման կլինի, քանի որ մեզ համար անհնար է այլ կերպ պատկերացնել», - ամփոփել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)