Նադեժդա Բաբկինային դուրս են բերել արհեստական կոմայից․ StarHit
Աշխարհ
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Նադեժդա Բաբկինայի ընկերուհին՝ Մարգարիտա Կորոլևան, StarHit- ին ասել է, որ արտիստին դուրս են բերել արհեստական կոմայից:
«Պատահական չէ, որ հիվանդին արհեստական կոմայի մեջ են գցում, երբ չեն կարող միացնել թոքերի մեխանիկական օդափոխությունը: Այդպիսի անհրաժեշտություն կար։ Իսկ այժմ այլևս չկա», - բացատրել է Կորոլևան:
Անցյալ շաբաթ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստը, Ռուսական երգի թատրոնի ղեկավարը, թոքաբորբով հոսպիտալացվել էր Մոսկվայի կլինիկայում: Հաղորդվում է, որ նրան գցել են արհեստական կոմայի մեջ և միացրել թոքերի օդափոխիչ սարքին: Ռուսական երգի թատրոնի մամուլի խոսնակ Ալեքսանդր Վելորը հայտնել է, որ արտիսի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)