Կոնգոյում «Կալաշնիկով» գրոհային հրացանից գնդակոծել են ֆրանսիական ուղևորատար ինքնաթիռը․ զոհեր չկան․ France Press
Աշխարհ
Ֆրանսիական «Air France» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը ժամանել էր Կոնգո՝ կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների շրջանակում Փարիզի քաղաքացիներին Ֆրանսիա տեղափոխելու նպատակով, գնդակոծվել է Պոինտ-Նոյեր օդանավակայանում, հայտնում է France Presse-ը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցիչներին և աղբյուրներին: «Air France»-ը հաստատում է, որ ապրիլի 11-ի լույս 11-ի գիշերը Պոինտ-Նոյեր օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով վնասվել է ավիաընկերությանը պատկանող Airbus A330-ը։
Հաղորդվում է, որ հրետակոծման պահին օդանավը կայանված է եղել, և ինքնաթիռի մեջ անձնակազմ կամ ուղևորներ չեն եղել: Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռի վրա տեսանելի են եղել փամփուշտի անցքեր: Նա հավելել է, որ կրակոցներն արձակվել են «Կալաշնիկով» գրոհային հրացանից:
Ավիաընկերությունից հայտնում են, որ Փարիզ թռիչքը նախատեսված էր կիրակի, բայց այժմ թռիչքը հետաձգվել է 24 ժամով՝ նոր ինքնաթիռ նախապատրաստելու համար: Վնասված ինքնաթիռը փոխարինելու է Boeing 777-200 ինքնաթիռով, որը Կոնգոյի Հանրապետություն կժամանի Փարիզ Ռոյսի-Շառլ դե Գոլ օդանավակայանից: Վերադարձի թռիչքը դեպի Փարիզ տեղի կունենա երկուշաբթի առավոտյան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)