Ֆրանսիայում համազգային կարանտինը երկարաձգվել է մինչև մայիսի 11-ը. Ռիա Նովոստի
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 13-ի երեկոյան կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված ուղերձով դիմել է ֆրանսիացիներին:
Մակրոնն իր ուղերձում հայտարարել է, որ համազգային կարանտինը երկարաձգվում է մինչև մայիսի 11-ը:
«Հույսը վերածնվել է, բայց արդյունքի դեռ չենք հասել. վերակենդանացման բաժանմունքները դեռ մարդաշատ են»,- ասել է Մակրոնը:
Նա խոստացել է, որ առաջիկա չորս շաբաթները «կարանտինի կանոնները ո՛չ կխստացվեն, ո՛չ կթուլացվեն», սակայն պետք է պահպանել դրանք, որպեսզի մայիսի 11-ին հնարավոր լինի կարանտինը չեղարկել:
Մակրոնը նաև նշել է, որ մայիսի 11-ը երկրորդ փուլի սկիզբը կլինի: Աստիճանաբար կբացվեն դպրոցները, համալսարանները, աշխատավայրերը: Այնուամենայնիվ, ցանկացած գործունեություն, որը կապված է մարդկանց մեծ հավաքույթի հետ, կարգելվի, ինչպես օրինակ՝ թատրոնները, ֆիլմերի ցուցադրությունները ,մարզադահլիճները և այլն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)