ԱՀԿ-ն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումն անվանել է աշխարհում ամենամեծ բռնկումը, որը կմնա պատմության մեջ․ Ռիա Նովոստի
Աշխարհ
ԱՄՆ-ում COVID-19- ի բռնկումը ներկայումս ամենամեծն է աշխարհում, այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարետ Հարիսը: «Իհարկե COVID-19 – ի բռնկումը Միացյալ Նահանգներում ներկայումս ամենամեծն է աշխարհում: Համենայն դեպս, ավելի մեծ է, քան մյուս երկրներում։ Այն կմնա պատմության մեջ», - ասել է նա: ԱՄՆ-ում կորոնավիրուսով զոհերի թիվը գերազանցել է 23 հազարը, դեպքերի թիվը մոտ է 570 հազարին: Երկու ցուցանիշների դեպքում էլ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ