«Հպարտ եմ, որ աջակցում եմ Ջո Բայդենին՝ որպես նախագահի թեկնածուի»․ Օբամա․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Երեքշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման սատարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին՝ որպես Դեմոկրատական կուսակցության՝ պետության ղեկավարի թեկնածուի:
«Նրա աշխատանքը հիմնված է փորձի և գիտելիքների, ազնվության և համեստության, կարեկցանքի և ողորմության վրա: Նման ղեկավար պետք է լինի ոչ միայն նահամգներում և քաղաքներում, այլ նաև Սպիտակ տանը: Դրա համար ես հպարտ եմ, որ աջակցում եմ Ջո Բայդենին՝ որպես նախագահի թեկնածուի»,֊ասել է Օբաման տեսաուղերձում:
Նա ավելացրել է, որ Բայդենին փոխնախագահ ընտրելը «իր լավագույն որոշումներից մեկն էր»: «Մենք մտերիմ ընկերներ ենք դարձել, և ես հավատում եմ, որ Ջոն ունի բոլոր այն որակները, որոնք մեզ անհրաժեշտ են նախագահի համար», - ասել է Օբաման:
Օբաման և Բայդենը միասին աշխատել են 2009-2013 թվականներին: Պաշտոնապես, Բայդենը պետք է առաջադրվի որպես կուսակցության նախագահի թեկնածու օգոստոսին կայացած Դեմոկրատական կոնգրեսում: Նախագահական ընտրություններում Բայդենի հետ երրի ղեկավարի դերը ստանձնելու համար կմրցակցի գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ