Թայլանդում առաջին անգամ մահացած մարդուց կորոնավիրուսի փոխանցման դեպք է գրանցվել․ վարակված դատաբժիշկը մահացել է․ Daily Mail
Աշխարհ
Թայլանդում մահացած մարդուց կորոնավիրուսով վարակված դատաբժիշկը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել Բանգկոկում։ Սա մահացած մարդուց կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքն է։ Թայլանդացի և հնդիկ հետազոտողները հայտնում են, որ «չնչին է հավանականությունը», որ դատաբժշկական փորձագետը վարակված կարող էր լինել ողջ հիվանդից այն դեպքում, երբ նա մշտական գտնվել է մահացած վարակակիրների միջավայրում։ Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն և այլ բժշկական կազմակերպություններ կոչ են արել զգուշություն ցուցաբերել կորոնավիրուսից մահացած մարդկանց մարմինների հետ առնչվելիս, քանի որ դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ, թե ինչպես կարող է տարածվել կորոնավիրուսը: Դատաբժշկական փորձագետների և պաթոլոգների համար խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ կոստյում, ակնոց, ձեռնոց և բժշկական դիմակ: Սա կարող է կանխել կորոնավիրուսային վարակի տարածումը մահացած մարդկանց հետ շփման մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)