Կրասնոյարսկում կանխվել է դպրոցի վրա զինված հարձակումը․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում բերման են ենթարկել մի դեռահասի դպրոցում զինված հարձակում նախապատրաստելու համար, հայտնում են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունից:
«Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն ձերբակալել է 2006 թվականին ծնված Կրասնոյարսկ քաղաքի բնակչին, ով պատրաստվում էր դպրոցի վրա զինված հարձակում գործել: Նրանից առգրավվել են լիցքավորված որսորդական հրացան, պայթուցիկ սարքեր, որոնք, ենթադրաբար, ձեռնաշեն էին, ինչպես նաև հաղորդակցման սարքավորումներ և անձնական օրագրեր, որոնք պարունակում էին տեղեկություններ նախանշված հանցագործության մասին»:
Ընդգծվում է, որ զենքի, զինամթերքի, այլ իրերի և փաստաթղթերի զննության արդյունքների համաձայն՝ ձերբակալվածի մասով կկայացվի համապատասխան դատավարական որոշում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)