Մոսկվայում առցանց դասի ընթացքում անպարկեշտ բովանդակությամբ տեսագրություն է հեռարձակվել․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Մոսկվայում անհայտ անձը դպրոցականներից մեկի օգտահաշիվը հափշտակելով ու մուտք գործելով՝ քիմիայի առցանց դասի ընթացքում անպարկեշտ բովանդակությամբ տեսագրություն է տեղադրել, հայտնել են մայրաքաղաքի կրթության և գիտության վարչության մամուլի ծառայությունից: «Ապրիլի 14-ին անհայտ անձը կոտրել է 9-րդ դասարանի սովորողներից մեկի օգտահաշիվը, նրա անունից միացել քիմիայի առցանց դասին և անպարկեշտ բովանդակությամբ տեսագրություն հեռարձակել: Ուսուցիչը միանգամից ավարտել է դասը», - ասել է Մոսկվայի առաջին կրթահամալիրի փոխտնօրեն Մարինա Նիկիտինան, որի խոսքերը մեջբերվում են բաժնի մամուլի ծառայությունում:
Մամլո ծառայությունը նշել է, որ դպրոցի ղեկավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի կանխվեն նման դեպքերը: Ուսուցիչը ավելի ուշ զրույց է ունեցել ուսանողների հետ: «Ներկայումս դպրոցահասակ երեխայի ծնողները բողոք են ներկայացրել ոստիկանություն երեխայի օգտահաշիվը հափշտակելու մասին։ Դա չի ազդել ուսումնական գործընթացի վրա, դասերը շարունակվում են ինչպես միշտ», - նշված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)