Իրանը կորոնավիրուսի պատճառով արգելել է բժշկական պարագաների արտահանումը․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Իրանը արգելել է մի շարք բժշկական պարագաների արտահանումը կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնել է արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Համիդ Զադբումը: «Իրանում ներկայումս արգելվում է մի շարք բժշկական ապրանքների, այդ թվում` դիմակների, գործվածքների և նյութերի արտահանումը, որոնցից պատրաստում են դիմակներ, պաշտպանիչ հագուստ: Մենք ինքներս դրանց կարիքն ունենք։ Միևնույն ժամանակ, Իրանը ավելի քիչ է կենտրոնացած այդ ապրանքների ներմուծման վրա՝ կապված ներքին արտադրության ընդլայնման հետ», -ասել է նա՝ շեշտելով, որ այդ Իրանին հաջողվել է զգալիորեն ավելացնել բժշկական պարագաների՝ դիմակների, ալկոգելի, ինչպես նաև հատուկ սարքավորումների արտադրությունը:
«Արտահանումը ներկայումս արգելված է, քանի դեռ ներքին շուկան չի կարող բավարարել երկրի կարիքները բոլոր ապրանքների համար», - ավելացրեց նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)