Կանադայում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա․ կան զոհեր
Աշխարհ
Կանադայի Նովա Շոտլանդիայի նահանգում ոստիկանությունը հայտնել է, որ նրանք ձերբակալել են մի տղամարդու, որը կրակ է բացել Պորտապիկում մարդկանց վրա:
Ըստ ոստիկանության՝ 51-ամյա Գաբրիել Ուորթմանը շաբաթ օրը երեկոյան կրակ է բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով կան մի քանի զոհեր: Հրաձիգը ձերբակալվել է մի քանի ժամ անց և կալանավորվել: Հաղորդվում է, որ Ուորթմանը ոստիկանի համազգեստ էր կրում, բայց նա իրավապահ չէր: Տղամարդու դրդապատճառները դեռ հայտնի չեն:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է