Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդը հոսպիտալացման ընթացքում դանակահարել է ոստիկանության մայորին․ Lenta
Աշխարհ
Եկատերինբուրգում կորոնավիրուսով հիվանդ տղամարդը հոսպիտալացման ընթացքում դանակահարել է ոստիկանին, այսօր՝ ապրիլի 20-ին, հաղորդել է Սվերդլովսկի շրջանի ՆԳՆ գլխավոր տնօրենի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը: Ըստ նրա՝ ապրիլի 18-ին Եկատերինբուրգում Ներքին գործերի նախարարության աշխատակազմի ոստիկանության թիվ 4 բաժանմունքի աշխատակիցը ուղեկցում էր Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության ներկայացուցիչներին կորոնավիրուսով վարակված տղամարդու հարկադիր հոսպիտալացման համար: Նա, չցանկանալով հիվանդանոց գնալ, դանակով հարձակվել է ոստիկանի վրա, վերջինս ստացել է նախաբազկի վնասվածք: Տղամարդը բերման է ենթարկվել։ Քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է