Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թվի նվազում է գրանցվել․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Ռուսաստանի76 շրջաններում հայտնաբերվել է ևս 4,268 կորոնավիրուսային հիվանդացության դեպք, հայտնում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օպերատիվ կենտրոնից: Սա 1792-ով պակաս է, քան նախորդ օրը: Վարակման նոր դեպքեր են գրանցվել Մոսկվայում` 2026 հիվանդ, Մոսկվայի մարզում` 578, Նիժնի Նովգորոդի մարզում` 113, Սանկտ Պետերբուրգում` 86, ինչպես նաև Ռոստովի մարզում` 69։ Մահացել է 44 մարդ:
Նշվում է, որ օրվա ընդհանուր թվի 45 տոկոսից ավելիի մոտ չկան հիվանդության ախտանիշներ: Ռուսաստանում գրանցվել է COVID-19֊ի ընդհանուր 47 121 հիվանդ, որոնցից 3446-ը բուժվել է, 405-ը՝ մահացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)