Ուկրաինացի տղամարդը կտրել է ընկերուհու ոտքը, խորովել և կերել այն (լուսանկար, տեսանյութ)
ԱշխարհԴնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում գետի ափին հայտնաբերել են կնոջ մասնատված մարմին՝ պարկի մեջ:
Nikopolnews.net-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները ձերբակալել են տեղաբնակ կանիբալին:
Տեղի բնակիչները միանգամից ճանաչել են կնոջ դին. դա մոտակայքում ապրող Մոլդավացի մականունով Ալեքսանդրի ընկերուհին էր:
Ոստիկանները պարզել են, որ Ալեքսանդրը կտրել է ընկերուհու ոտքը, խորովել և կերել այն:
Հարևանների խոսքով՝ Ալեքսանդրի կինը մահացել է 6 տարի առաջ՝ առեղծվածային պայմաններում: Նրա մարմինը գտել էին այն նույն վայրում, որտեղ թողել էր կտրված ոտքով աղջկա դին: Տեղի բնակիչները կարծում են, որ նա կապ ունի նաև իր կնոջ մահվան հետ:
Ինքը՝ Ալեքսանդրը, խոստովանել է, որ իր և ընկերուհու միջև բռնկված վեճն է սպանության պատճառը դարձել, իսկ կերել է աղջկա ոտքը, քանի որ քաղցած է եղել:
Այժմ տղամարդուն 15 տարվա ազատազրկում է սպասվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)