ԱՄՆ-ում չորս երեխաները գրեթե 36 ժամ հրաժեշտ են տվել կորոնավիրուսից մահացող իրենց հորը
Աշխարհ
ԱՄՆ-ում չորս երեխաները գրեթե 36 ժամ հրաժեշտ են տվել կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացող իրենց հորը:
76-ամյա Դոն Ադիարը հիվանդանոցում է գտնվել և նրա վիճակն օրեցօր ավելի է վատացել: Բուժքույրը զգուշացրել է նրա ընտանիքին, որ Ադիարին ապրելու քիչ ժամանակ է մնացել:
Ընտանիքը չի կարողացել տեսակցել տղամարդուն վարակվելու ռիսկի պատճառով, բայց բուժքույրը օգնել է նրանց կապ հաստատել՝ բջջային հեռախոսը տղամարդու ականջին մոտ պահելով:
«Այդ կերպ նա կարողացավ լսել, թե ինչ էի ես ասում, իսկ ես լսում էի նրա շնչառությունը»,- պատմել է Դոնի դուստրերից մեկը: Տղամարդու հետ կապ են հաստատել նաև նրա մյուս երեխաները, ովքեր ապրում են տարբեր քաղաքներում:
Այդյունքում՝ ընտանիքը կարողացավ հրաժեշտ տալ Դոնին: Կեսգիշերին արդեն Դոն Ադիարը մահացավ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)