Թոռնիկն ու տատիկը անօդաչու սարքի միջոցով կարկանդակներ են բաժանել հարևաններին (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի Տյումենի մարզի բնակիչ 16-ամյա Պաշա Ռեշետնիկովն իր տատիկի հետ միասին որոշել են անօդաչու սարքի միջոցով ինքնամեկուսացման մեջ գտնվող հարևաններին կարկանդակներ ուղարկել։ «Հիմա արգելված է տնից դուրս գալ, իսկ տատիկս սիրում է հյուրասիրություններ անել հարևաններին: Եվ ես հասկացա, թե ինչպես լուծել այդ խնդիրը: Ես տատիկիս առաջարկեցի՝ կարկանդակներ ուղարկենք մեր հարևաններին օնօդաչու թռչող սարքի օգնությամբ»,֊ասել է տղան: Տատիկն ու թոռնիկը կարկանդակներ են դրել տոպրակի մեջ և կապել այն անօդաչու սարքին: «Ուժեղ քամի էր, բայց մենք դա արեցինք: Ոչ ոք չի մնացել առանց կարկանդակների», - ասում է Պաշան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)