Իսրայելը չի պլանավորում մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել Ռուսաստանի համար․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Իսրայելը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, չի նախատեսում մուտքի արտոնագրի ռեժիմ ներմուծել Ռուսաստանի համար, ասաց Ռուսաստանում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Էլի Բելոցերկովսկին: «Ես որևէ փոփոխություն չեմ տեսնում մուտքի արտոնագրերի վերաբերյալ: Մեր երկրների միջև գոյություն ունի առանց արտոնագրի ռեժիմ, և ես կարծում եմ, որ այս ռեժիմը կշարունակվի: Ամեն դեպքում, իսրայելական կողմից որևէ փոփոխություն չի սպասվում այս ուղղությամբ։ Երկիրը զբոսաշրջիկների առջև բացելու հարցը ինելու է ավելի ուշ փուլում։ Այժմ որևէ երկրի հետ կանոնավոր թռիչքներ չկան»։»,֊հայտարարել է դիվանագետը Ռուսաստանի հրեական կազմակերպությունների Միավորված տեղեկատվական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամուլի ասուլիսում: «Արտասահմանյան զբոսաշրջության համար բացման հարցը կքննարկվի ավելի ուշ, ուստի դժվար է ասել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու նրանց համար: Մի բան կարող եմ ասել, որ տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար հատուկ միջոցառումներ չեն լինի, դրանք բոլորի համար նույնն են լինելու», - ավելացրեց Բելոցերկովսկին: Իսրայելում, վերջին տվյալների համաձայն, COVID- ի 15 555 դեպք է գրանցվել, մահացությունների ընդհանուր թիվը 204 է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)