Գիտնականները համեմատել են կորոնավիրուսից և խոզի գրիպից մահացության մակարդակը․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Կորոնավիրուսային ինֆեկցիան ավելի հաճախ է ավարտվում մահվան ելքով, քան խոզի գրիպը (H1N1)։
«Բոլորը ծանոթ են այս վիճակագրությանը։ Միացյալ Նահանգներում, Իսրայելում և բարձր զարգացվածությամբ բժշկական համակարգ ունեցող այլ երկրներում թոքերի մեխանիկական օդափոխության միացված 100 հիվանդից ամեն վայրկյան 1-2 մարդ է մահանում։ Քանի որ մենք ունենք բավականին մեծ քանակությամբ հիվանդներ, ովքեր միացված են թոքերի մեխանիկական օդափոխության սարքին աշխարհի բոլոր երկրներում, մենք պետք է հասկանանք, որ, ցավոք, նրանք այս հիվանդությունից մահանում են շատ ավելի հաճախ, քան թռչնագրիպից կամ խոզի գրիպից»: Գիտնականները կարծում են, որ իշխանությունների կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցառումները արդարացված են: «Հավանաբար այդ միջոցները լիովին արդարացված են, հակառակ դեպքում մենք շատ ավելի մեծ թվով հիվանդներ կունենայինք», - ավելացրել է Շուլդյակովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)