Մահացել է հնդիկ դերասան Ռիշի Կապուրը
Աշխարհ
68 տարեկան հասակում մահացել է բոլիվուդյան դերասան Ռիշի Կապուրը: Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ նշելով, որ դերասանը բուժում է ստանլիս եղել Մումբայի հիվանդանոցներից մեկում:
Ըստ աղբյուրի՝ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ։
Ռիշի Կապուրը դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին է: Նա հետխորհրդային հեռուստադիտողին ծանոթ է ՝ «Վրիժառու», «Ամար, Ակբար, Անտոնի», «Սիրային կապեր», «Չանդնի» և «Կույր սեր» ֆիլմերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)