«Կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել մինչև 2 տարի»․ Ռիա նովոստի
Աշխարհ
Կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել երկու տարի, որի արդյունքում կորոնավիրուսի տարածումը, հավանաբար, չի դադարի, քանի դեռ աշխարհի բնակչության 60֊70 %-ը ձեռք չի բերել իմունիտետ, ասում են Մինեսոտայի համալսարանի վարակիչ հիվանդությունների հետազոտության և քաղաքականության կենտրոնի փորձագետները: Այս ուսումնասիրությունը հրապարակվել է կենտրոնի կայքում: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ինկուբացիոն շրջանի ավելի երկար ժամանակահատվածի, ինչպես նաև ասիմպտոմատիկ ընթացքի և կորոնավիրուսների վերարտադրության ավելի բարձր ինդեքսի շնորհիվ COVID-19- ը կարծես թե տարածվում է ավելի հեշտ, քան գրիպը: «Վերարտադրության ավելի բարձր ցուցանիշը նշանակում է, որ ավելի շատ մարդիկ ստիպված կլինեն վարակվել և իմունիտետ ձեռք բերել նախքան համաճարակի ավարտը», - ասվում է ուսումնասիրության մեջ:
«Պետական պաշտոնյաներից ստացվող տեղեկատվությունը պետք է փոխանցի այն գաղափարը, որ այդ համաճարակը շուտով չի ավարտվի, և մարդիկ պետք է պատրաստվեն առաջիկա երկու տարում հիվանդության հավանական պարբերական բռնկումների համար», - ասացին փորձագետները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)