Վենեսուելայում բանտից փախուստի փորձի արդյունքում մահացել է ավելի քան 40 մարդ․ El Universal
Աշխարհ
Վենեսուելայում Գուանարե քաղաքի բանտից փախուստի փորձի ժամանակ առնվազն 46 մարդ է զոհվել, գրում է El Universal- ը: El Pais-ի փոխանցմամբ՝ ևս 50 մարդ վնասվածքներ է ստացել:
Խռովությունները սկսվել են մայիսի 1-ին։ Լրատվամիջոցները նշում են, որ փոխհրաձգություն է եղել։ Բանտարկյալներն օգտագործել են հրազեն, շեղբեր, տարբեր սուր առարկաներ և նռնակներ: Զոհերի թվում են բանտի տնօրենը և Վենեսուելայի ազգային գվարդիայի լեյտենանտը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ անկարգությունները հրահրել են բանտարկյալները՝ դրսից իրնեց սնունդ փոխանցելու արգելքի պատճառով: El Pais- ը գրում է, որ այս բանտը, ինչպես Վենեսուելայում շատ այլ բանտեր, գերբնակեցված է։ Այն նախատեսված է 750 մարդու համար, բայց այնտեղ կա ավելի քան 2500 բանտարկյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)