Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 3.2 միլիոնը․ Ռիա նովոստի
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ աշխարհում COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 3,2 միլիոնը և կազմում է 3 267 184 մարդ։ Մահացել է մոտ 230 հազար մարդ:
Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 91.9 հազար վարակի նոր դեպքեր, որից 5799֊ը՝ մահվան ելքով։ Համաճարակի ժամանակ մահացել է ընդհանուր առմամբ 229 971 մարդ:
Ինֆեկցիաների մեծ մասը գրանցվել է Եվրոպայում՝ 1.492.024 մարդ, որտեղ մահացել է ավելի քան 140 500 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)