Բրազիլիայի բանտում բանտարկյալները պատանդ են վերցրել յոթ պահակների․ Reuters
Աշխարհ
Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մանաուս քաղաքում բանտարկյալները պատանդ են վերցրել յոթ պահակների։ Ապստամբության պատճառը դեռևս անհայտ է։ Գործակալության տվյալներով՝ ապստամբության ճշգրիտ պատճառը չի հաղորդվել, սակայն տեղական հեռուստաալիքների համաձայն, բանտարկյալները կարող են բողոքել շոգի և էլեկտրաէներգիայի բացակայության համար: Նշվում է, որ բանտարկյալները պահանջում են մամուլի և իրավապաշտպան խմբերի ներկայացուցիչների ներկայություն: Առայժմ չի հաղորդվում ապստամբության զոհերի մասին: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության ստորաբաժանումներ, բանակցություններ են տարվում պատանդներին ազատելու համար: Գործակալության տվյալներով՝ Բրազիլիայի բանտերում բանտարկյալները հաճախ էին անկարգություններ կազմակերպում: 2017 թվականի հունվարին գրեթե 150 բանտարկյալ մահացավ երկրի հյուսիսում և հյուսիսարևելքում գտնվող բանտերում հանցավոր խմբավորումների միջև բախումների ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)