Հնդկական օդուժը վարդի թերթեր է լցրել Դելիի վրա` ի նշան բժիշկների հանդեպ երախտագիտության (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանում ուղղաթիռը վարդի թերթեր է լցրել Դելիում զոհված ոստիկանի հուշարձանի և Հնդկաստանի մայրաքաղաքի՝ Դելիի 12 հիվանդանոցի վրա, որտեղ պայքարում են կորոնավիրուսի դեմ, հայտնում են երկրի Պաշտպանության նախարարությունից: Ավելի ուշ ակցիային միացել են նաև Հնդկաստանի ռազմածովային ուժերը։ Մումբայում խարսխված հինգ նավերը լուսավորություն կմիացնեն նոր հիվանդության՝ կորոնավիրուսի դեմ պայքարող մարդկանց ոգեշնչելու համար: Նավի վրա կհայտնվեն նաև պաստառներ «Հնդկաստանը շնորհակալություն է հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարող մարտիկներին»: Ակցիային կմասնակցեն հնդկական առափնյա պահպանության ստորաբաժանումները՝ 25 նահանգներում տեղակայված բազմաթիվ նավերով՝ ներառյալ հեռավոր Անդաման և Նիկոբար կղզիները։ Հնդկաստանում վերջին մեկ օրում ավելի քան 2 600 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Համաձայն վերջին տվյալների՝ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մինչև 39 900-ի, մահացել է 1300 մարդ, վերականգնվել է 10 600 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)