Սեուլում կարծում են, որ Կիմ Չեն Ընը վիրահատությունների չի դիմել․ Yonhap
Աշխարհ
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը որևէ վիրահատական գործողության չի դիմել, հայտնում են Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աղբյուրները: «Մենք կարծում ենք, որ Կիմ Չեն Ընը վիրահատության չի դիմել: Այժմ կասկածներ կան, որ նա վիրահատության է ենթարկվել՝ ելնելով այն բանից, որ նրա քայլվածքը փոխվել է։ Սակայն չենք կարծում, որ դա ստույգ տեղեկատվություն է», - ասել է աղբյուրը լրագրողներին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ «ինքը չի կարող ապացույցներ հրապարակել», որի հիման վրա կառավարությունն արել է իր եզրակացությունները։ Սա պարզապես իրավիճակի բազմակողմանի վերլուծության արդյունք է: Լուսանկարները վերլուծելուց հետո արևմտյան որոշ լրատվամիջոցներ նշում էին, որ նրանք հայտնաբերել են Կիմ Չեն Ընի ձեռքի վիրահատության նշաններ, իսկ մյուսները հայտնում են ոտքերի հետ կապված խնդիրների մասին: Սակայն լրատվամիջոցներից ոչ մեկը ստույգ ապացույցներ չի ներկայացնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)