Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև հուլիսի 10-ը
Աշխարհ
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել առողջապահության ոլորտում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին փոփոխված օրինագծին։ Նախկին համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել մարտի 24-ից: Այս ռեժիմը մտցվել էր երկու ամսով` մինչև մայիսի 24-ը: Շաբաթ օրը Ֆրանսիայի Նախարարների խորհուրդը հաստատել է ռեժիմը մինչև հուլիսի 24-ը երկարաձգելու մասին օրինագիծը: Սենատորները, սակայն, կողմ են քվեարկել արտակարգ դրությունը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագծի օգտին։ Նախագիծը նախատեսում է կորոնավիրուսով վարակված անձանց և նրանց շփումների մոնիտորինգ։ Մեքենաներում դիմակներ կրելը պարտադիր կդառնա մայիսի 11-ից հետո:
Ըստ վերջին տվյալների՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով զոհերի թիվը գերազանցել է 25,5 հազարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ