Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 913 նոր դեպք
Աշխարհ
Բելառուսում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 913-ով։ Ընդհանուր առմամբ՝ մահացել է 116 մարդ, այսօր հայտնում են Բելառուսի հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «20168 մարդու COVID-19- ի թեստը դրական է, ինչը կատարված թեստերի քանակի 8,7% է: Ընդհանուր առմամբ կատարվել է 229 466 թեստ: Մահվան ելքով դեպքերի թիվը 116 է։ Նրանք ունեին մի շարք քրոնիկ հիվանդություններ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ 5 067 հիվանդ, որոնց մոտ նախկինում հաստատվել էր COVID-19, վերականգնվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)